Ուկրաինայի և Լեհաստանի նախագահները, կիրակի օրը հանդիպելով Կիևում, պայմանավորվել են համատեղ մաքսային հսկողություն և միասնական երկաթուղային ընկերություն ստեղծելու մասին՝ մարդկանց և ապրանքների տեղաշարժը հեշտացնելու և Ուկրաինայի տնտեսության արտահանման ներուժը մեծացնելու համար։
Հենց Լեհաստանը դարձավ հիմնական երկիրը, որի միջոցով ուկրաինացի փախստականներն անցան դեպի Եվրամիության երկրներ: Լեհաստանը նաև ընդունեց ամենամեծ թվով փախստականների՝ աշխատանք, բնակության և սոցիալական նպաստ ստանալու իրավունք տալով ավելի քան 3 միլիոն ուկրաինացիների:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միասնական մաքսային հսկողության ստեղծման գաղափարը «հեղափոխական քայլ» է անվանել։