Ցուցարարների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կողմից առերևույթ բռնությունների դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, «Ազատությանը» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական ծառայությունից։
Քրեական գործերից մեկը մայիսի 2-ի հայտնի դեպքին է առնչվում, երբ ցուցարարին բերման ենթարկելիս ոստիկաններից մեկը մի քանի անգամ հարվածում է նրա գլխին։ Մյուս դեպքերի հետ կապված չմանրամասնեցին։
Հարուցված քրեական գործերով որևէ ոստիկան մեղադրյալի կարգավիճակ դեռ չունի։ Գործերը հարուցվել են Քրեական օրենսգրքի 309-րդ հովածի 2-րդ (բռնությամբ պաշտոնական լիազորություններն անցնելը) և 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքը չարաշահելը)։