Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի մոտալուտ ավարտի նշաններ չի տեսնում, և մտահոգություն է հայտնել հակամարտության հնարավոր սրման վերաբերյալ։
Գերմանիան կշարունակի զենք տրամադրել Ուկրաինային, խոստացել է Շոլցը։
«Ցավոք սրտի, դեռ առանձնապես չի նկատվում ըմբռնման աճ, որ անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերջ տալ դրան», - ասել է Շոլցը գերմանական RTL հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ թույլ չի տա որոշումներ, որոնք կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ հակամարտության: «Մենք պետք է նաև մշտապես զգույշ լինենք, որպեսզի չընդունենք որոշումներ, որոնք մեզ կդարձնեն հակամարտության կողմ», - ընդգծել է Շոլցը։
Կանցլերը կրկին մերժել է Ուկրաինայի օդային տարածքը թռիչքազերծ գոտի հայտարարելու գաղափարը։