Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ․ «Ազովստալից» վիրավոր ուկրաինացիների տարհանման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել»


«Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի տարածքում գտնվող վիրավոր ուկրաինացի զինվորականները կտարհանվեն», - հաղորդել է Ռուսաստանի ՊՆ՝ տեղեկացնելով, որ նման պայմանավորվածությունը ձեռք է բերվել այսօր ուկրաինական պաշարված կայազորի հրամանատարության հետ բանակցությունների ընթացքում։

«Այս պահին գործարանի տարածքում լռության ռեժիմ է հաստատվել, բացվել է մարդասիրական միջանցք, որով վիրավոր ուկրաինացի զինծառայողները տեղափոխվում են Դոնեցկի հանրապետության Նովոազովսկ քաղաքի հիվանդանոց՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով», - նշված է Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG