Ոստիկանների գործողությունների առնչությամբ մոտ 3 տասնյակ ծառայողական քննություններ են անցկացվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան` հայտնում են գերատեսչության լրատվական վարչությունից:
«Ապրիլի 24-ից մեկնարկած ընդիմության ակցիաների և հավաքների ընթացքում ոստիկանական ծառայողների գործողությունների իրավաչափությունը ստուգելու նպատակով Ոստիկանությունում նշանակվել է 28 ծառայողական քննություն և 1 ուսումնասիրություն, որոնք գտնվում են կատարման ընթացքի մեջ»,- հայտնում են իրավապահ համակարգից։
Ոստիկանների ներգրավմամբ որևէ հարուցված քրեական գործ չկա։