Մեծ Բրիտանիան լրացուցիչ 1,6 միլիարդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության ցուցաբերման համար, գրում է Reuters-ը։
Գումարը գրեթե կրկնակի է, քան նախկինում տրամադրված օգնությունը։ Բրիտանական կառավարությունը նշել է, որ սա Իրաքի և Աֆղանստանի պատերազմներից ի վեր ֆինանսական աջակցության ամենաբարձր մակարդակն է, մինչդեռ հաշվարկների մանրամասները չեն ներկայացվել։
«Պուտինի դաժան հարձակումը ոչ միայն անասելի ավերածություններ է առաջացնում Ուկրաինայում, այլև սպառնում է խաղաղությանը և անվտանգությանը ողջ Եվրոպայում»,- ասվում է վարչապետ Բորիս Ջոնսոնի հայտարարության մեջ։