Մատչելիության հղումներ

«Միանալով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում»․ Զախարովա


Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ-ի խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գերատեսչության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան ասել է, թե անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան և Շվեդիան կհայտնվեն Ռուսաստանի հետ առճակատման գոտում:

Այդ մասին Զախարովան ասել է ABC իսպանական օրաթերթին տված հարցազրույցում:

«Անդամակցությունից կբխեն համապատասխան հետևանքներ, այդ թվում՝ ժամանակի փորձությանը դիմացած մեր բարիդրացիական հարաբերությունների համար: Արդյո՞ք դրան են ձգտում Շվեդիայի և Ֆինլանդիայի ժողովուրդները», - ասել է Զախարովան:

Ապրիլի սկզբին սկանդինավյան այդ երկու պետություններում հանրային քննարկումներ են ծավալվել ՆԱՏՕ-ին անդամակցելու թեմայի շուրջ, քանի որ ռուսների հարձակումն Ուկրաինայի վրա հիմնովին փոխել է անվտանգային խնդիրների ըմբռնումը հանրության շրջանում:

«Մենք նախազգուշացնում ենք Հյուսիսային Եվրոպայից մեր հարևաններին, որ ՆԱՏՕ-ի ուղեծիր ներքաշվելու փաստը կարող է քայքայել եվրոպական անվտանգության համակարգը, ընդ որում՝ դա վերջին շաբաթների միտում չէ, դա բավական վաղուց է սկսվել և պարբերաբար է արվում», - նշել է Զախարովան:

Ֆինլանդիայի և Շվեդիայի քաղաքական շրջանակներում միանգամայն իրական են համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը:

Ֆինլանդիայի խորհրդարանի մեծ մասը կողմ է անդամակցելուն: Վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ կառավարությունը և նախագահը միասին կընդունեն ՆԱՏՕ-ին միանալու հայտ ներկայացնելու որոշումը, այդ մասին հայտարարություն կարվի մինչև մայիսի 14-ը:

XS
SM
MD
LG