Մատչելիության հղումներ

Լարված իրավիճակ Ազգային ժողովի շենքի մոտ


Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները անարգել, ոստիկանների ուղեկցությամբ շարժվեցին Ազգային ժողովի տարածք:

Ակցիայի մասնակիցների մի մասն Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի առաջնորդությամբ գնաց դեպի Դեմիրճյան փողոց:

Ոստիկանները մեծ պատ են կազմել, նրանք վահաններով և սաղավարտներով են:

Իրավիճակը տևական ժամանակ հանգիստ էր, սակայն որոշ ժամանակ անց հրմշտոց սկսվեց ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանական պատի հակառակ կողմից՝ ցուցարարների հատվածից շշեր նետվեցին ոստիկանների ուղղությամբ, իրավիճակը որոշ ժամանակ անց հանդարտվեց, սակայն նորից հրմշտոց տեղի ունեցավ նրանց միջև: Ակցիայի մասնակիցները սկսեցին շարժվել դեպի ոստիկանական պատը:

Հրապարակի մեջտեղում տեղակայված ավտոմեքենայից ելույթ են ունենում «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Նրանք նշում են, որ ցուցարարների մեջ կան սադրիչներ, որոնք փորձում են լարվածություն ստեղծել՝ ակցիայի մասնակիցների կոչ անելով չտրվել սադրանքների:

Բաղրամյան-Դեմիրաճյան խաչմերուկին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը ապրիլի վերջից բողոքի ակցիաներ է իրականացնում իշխանափոխության պահանջով, մայիսի 1-ի հանրահավաքում հայտարարվեց այս շաբաթ անհնազանդության ակցիաներ սկսելու մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG