Մատչելիության հղումներ

Գերմանիայի կառավարությունը դռնփակ հանդիպում է անցկացնում Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետերի հետ


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետերի հետ այսօր քննարում է Եվրոպայի անվտանգությունն ու պատերազմի տնտեսական հետևանքները։

Բեռլինի հյուսիսում գտնվող կառավարական հյուրատան մոտ Օլաֆ Շոլցը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ։

«Մենք այստեղ միասին կառավարության դռնփակ նիստում կարևոր հարցեր ենք քննարկելու, որոնք վերաբերում են մեզ բոլորիս։ Այսօր մեր հյուրերն են Շվեդիայի և Ֆինլանդիայի վարչապետերը` մեր երկրի մերձավոր դաշնակիցներն ու Եվրամիությունում մեր մերձավոր գործընկերները։ Ահա թե ինչու է շատ կարևոր, որ մենք միասին քննարկենք անվտանգության խնդիրները, որոնք կարևոր են Եվրոպայի և նրանց երկրների համար», - ասել է Շոլցը, նաև հայտնելով, որ անդրադարձ է կատարվելու ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական մարտահրավերներին, ինչպես նաև կլիմայի փոփոխության խնդիրներին։

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից հետո Շվեդիան և Ֆինլանդիան քննարկում են ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու հարցը, ինչը անվտանգային և քաղաքական մեծ փոփոխություն կլինի Եվրոպայի հյուսիսային տարածաշրջանի համար։

XS
SM
MD
LG