Ընդդիմությունը հորդորում է վաղը փակել մարզային ճանապարհները:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց մարզերում գտնվողներին միաժամանակ փակել այդ ճանապարհները, որպեսզի ոստիկանները չկարողանան կենտրոնանալ Երևանում:
«Ամեն ինչ ծրագրավորված գնում է առաջ», - հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչը:
Այսօր առավոտից ընդդիմությունը մի քանի ժամ ահնհազանդության ակցիաներ արեց Երևանում՝ փակելով մայրաքաղաքի մի շարք կենտրոնական փողոցներ ու խաչմերուկներ, երեկոյան քայլերթ իրականացվեց Մաշտոցի պողոտայում:
Իշխանափոխություն պահանջող քաղաքացիները երեկվանից վրաններ են տեղադրել ու գիշերել Ֆրանսիայի հրապարակում: