Մատչելիության հղումներ

Սաակաշվիլիի առողջական վիճակը կրկին վատացել է, պնդում են փաստաբանները


Արխիվ
Արխիվ

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր չի կարողացել մասնակցել իր գործով Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթացող դատավարությանը։

«Պատճառը նախկին նախագահի առողջական վիճակի կտրուկ վատթարացումն է», - հայտարարել է Սաակաշվիլիի փաստաբան Նիկա Գվարամիան։

Նրա խոսքով՝ «վերջին օրերին Միխեիլ Սաակաշվիլին սկսել է դժվարությամբ տեղաշարժվել, նա նաև դժվարությամբ է ձևակերպում մտքերը»։ Գվարամիայի հայտարարությունից հետո Սաակաշվիլիի գործը քննող դատավոր Նինո Էլիաշվիլին հանձարարել է Պատիժների կիրառման հատուկ ծառայությանը սպառիչ բացատրություն տրամադրել Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ։

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի խոսքով, սակայն, երկրի նախկին նախագահի առողջական վիճակը շահարկվում է վրացական ընդդիմության կողմից։

«Վերջին շաբաթներին մի շարք ընդդիմադիր գործիչների կողմից նպատակադրված արշավ է մեկնարկել, որի նպատակն է համոզել հանրությանը, որ Սաակաշվիլիին բանտում իբր պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, և նրա կյանքը վտանգված է», - հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարարը։

XS
SM
MD
LG