Մատչելիության հղումներ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններում ֆրանսիացի ձախերն ու կանաչները հանդես կգան դաշինքով


Ժան-Լյուկ Մելանշոն, արխիվ
Ժան-Լյուկ Մելանշոն, արխիվ

Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում ֆրանսիացի ձախերն ու կանաչները հանդես կգան դաշինքով։ Այս մասին այսօր հաղորդել են ապրիլին կայացած նախագահական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած Ժան-Լյուկ Մելանշոնի «Անկոտրում Ֆրանսիա» կուսակցության ներկայացուցիչները։

Մելանշոնի նախընտրական շտաբի ղեկավարներից մեկի խոսքով՝ ձախերի և կանաչներին միավորող «Եվրոպա․ բնապահպանություն, կանաչներ» կուսակցության դաշինքը «պատմական իրադարձություն է»։

Անցած նախագահական ընտրությունների ընթացքում ձախերի առաջնորդ Մելանշոնը ստացել էր ֆրանսիացի ընտրողների 22, իսկ կանաչների թեկնածու Յանիկ Ժադոն՝ շուրջ հինգ տոկոսը։

Նորաստեղծ դաշինքի հիմնադիրները հույս ունեն, որ իրենց կհաջողվի Ֆրանսիայի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում առաջին տեղը զբաղեցնել՝ հավակնելով վարչապետի պաշտոնին։

XS
SM
MD
LG