Դոնեցկի արվարձանում գտնվող առևտրային շուկայում պայթյունների հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել։ Այդ մասին հայտնում են տեղի իշխանությունները։
Երեք պայթյունները որոտացել են Տեքստիլշչիկ շրջանի երկու շուկաներում, կեսօրի սահմաներում: Ոստիկանության քրեական ծառայության աշխատակիցների հետ տեղում աշխատում են նաև պայթուցիկ նյութերի մասնագետներ՝ պարզելու, թե ինչ զենքով է կատարվել հարձակումը։
Դոնեցկի օմբուդսմենի գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայն ապրիլի 22-28-ը Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում 182 մարդ է զոհվել, որոնցից 110-ը ուժային կառույցներից, 72՝ քաղաքացիական անձ։