Հանրապետության հրապարակից այսօր 2 անձ տեղափոխվել է ոստիկանություն՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով։ Այս մասին «Ազատությանը» հայտնում են գերատեսչության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Ըստ ոստիկանության՝ իրավապահների օրինական պահանջը չկատարելու համար էլ 16 քաղաքացի է բերման ենթարկվել։
Պաշտոնական տեղեկության համաձայն՝ երեկ իշխանությունների հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած ակցիաների ընթացքում 39 քաղաքացի է բերման ենթարկվել։