Մատչելիության հղումներ

Ճապոնիան և Գերմանիան համատեղ ջանքերով վճռականորեն սատարելու են Ուկրաինային


Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել են, թե վճռական դիրքորոշում են որդեգրում Ուկրաինայի վրա Ռուսաստանի ռազմական հարձակման նկատմամբ:

Տոկիոյում տեղի ունեցած ասուլիսում նրանք նշել են, որ Ճապոնիան և Գերմանիան համատեղ ջանքերով պատասխանատվություն են ստանձնում Ուկրաինային սատարելու համար:

«Գերմանիան և Ճապոնիան աննախադեպ խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ և օգնություն կտրամադրեն Ուկրաինային: Մենք համաձայնել ենք, որ դա շատ կարևոր է միջազգային համայնքի, ներառյալ «Մեծ յոթնյակի» համար, մեր երկու կառավարություններն անվերապահորեն սատարում են Ուկրաինայի կառավարությանը և ժողովրդին»,- ասել է Ճապոնիայի վարչապետը:

Օլաֆ Շոլցը և Ֆումիո Կիշիդան նաև ընդգծել են, որ հարկ է նվազեցնել իրենց երկրների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG