Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 3-ով՝ հասնելով 422 հազար 858-ի, հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 216-ով և հասել 410 հազար 814-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 546 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 3 միլիոն 45 հազար 254-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 622 է։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 1739 մարդ։