Մատչելիության հղումներ

Արցախի արտաքին հայեցակարգում գերխնդիրները մնացել են անփոփոխ. Դավիթ Բաբայան


Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ու Արցախի ԱԺ խմբակցությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Նրանք անդրադարձել են նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ` Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, հայտնում են Արցախի արտգործնախարարությունից։

Երեկ էլ Արցախի նախագահն էր կառավարության նիստում հայտարարել, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում, և որ ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG