Մատչելիության հղումներ

Գերմանիայում 40-ից ավելի երկրների պաշտպանության նախարարներ կքննարկեն ռազմական օգնությունը Ուկրաինայում


Ռամշտայն ռազմաբազան Գերմանիայում, արխիվ
Ռամշտայն ռազմաբազան Գերմանիայում, արխիվ

Ուկրաինային ռազմական օգնության համակարգումն է լինելու 40-ից ավելի պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպումը կանցկացնի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում։

«Առաջիկա մի քանի շաբաթները շատ, շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մշտական աջակցության կարիք ունի մարտի դաշտում հաջողության հասնելու համար: Դա է հանդիպման նպատակը», - հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Մարկ Միլին։

Փետրվարի 24-ին Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրել է 3,7 միլիարդ դոլարի զենք, որոնց թվում նաև՝ հրթիռներ, անօդաչու սարքեր, հաուբիցներ:

Կիրակի օրը ԱՄՆ պաշտպանության նախարարը պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Կիև այցից հետո հայտարարվել է լրացուցիչ 713 միլիոն ռազմական օգնության մասին, որից 322 միլիոնը՝ Կիևին, մնացածը՝ ԱՄՆ 15 դաշնակիցներին, որոնք Ուկրաինային զենք են տրամադրել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG