Մատչելիության հղումներ

Էրդողանը դատապարտում է Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ ներկայացնելու համար


Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը Երևանում ասուլիսի ժամանակ, արխիվ

Թուրքիայի նախագահը խստորեն դատապարտել է խորհրդարանի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ ներկայացնելու համար:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ քայլը անարգանքից առավել՝ բացահայտ դավաճանություն է համարել: Նա հույս է հայտնել, որ «խորհրդարանի իրավական և բարոյական նորմերը ոտնահարած անձի նկատմամբ համապատասխան գործողություններ կձեռնարկվեն»:

107-րդ տարելիցին ընդառաջ Փայլանի կողմից մեջլիսի քննարկմանը ներկայացված օրինագիծը ենթադրում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, փոխարենը այդ վայրերը անվանակոչել ցեղասպանությանը ընդդիմացած քաղծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

Խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն այդ օրինագիծը հետ էր ուղարկել՝ պատճառաբանելով, թե այն հակասում է մեջլիսի կանոնադրությանը:

XS
SM
MD
LG