Մատչելիության հղումներ

Եվրամիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում Ռուսաստանի դեմ


Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիս, արխիվ
Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիս, արխիվ

Եվրամիությունը «խելացի պատժամիջոցներ» է պատրաստում ռուսական նավթի ներկրման դեմ՝ ԵՄ տնտեսությանը հասցվող վնասը նվազագույնի հասցնելու համար, բրիտանական The Times-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, և քննարկվող հարցերից մեկը նավթային էմբարգոյի ինչ-որ ձևն է։ Երբ մենք պատժամիջոցներ ենք կիրառում, մենք պետք է դա անենք այնպես, որ հնարավորինս մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, բայց միևնույն ժամանակ նվազագույնի հասցնենք ինքներս մեզ պատճառած վնասը», - ասել է Դոմբրովսկիսը:

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն հրաժարվել են ռուսական նավթից և գազից, իսկ Եվրամիությունը՝ Արևմուտքում ռուսական էներգառեսուրսների ամենամեծ գնորդը, մինչ այժմ ձեռնպահ է մնացել նավթի և գազի էմբարգոյից: ԵՄ-ը Ռուսաստանից ներմուծում է նավթի և նավթամթերքի 30 և գազի 40 տոկոսը։ ԱՄՆ-ում, օրինակ, այդ մասնաբաժինը չի գերազանցում 8 տոկոսը։

XS
SM
MD
LG