Ստամբուլում չեղարկվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումը` տեղական իշխանությունների արգելքի պատճառով: Սա բացառիկ դեպք է. 2010 թվականից ի վեր մինչև 2020 թվականը Ստամբուլում իրականացվել են ցեղասպանության օրվա առթիվ հիշատակի միջոցառումներ: Նախորդ երկու տարիներին դրանք չէին կայացել համավարակի պատճառով:
Տեղական իշխանություններն արգելքը բացատրել են նրանով, որ պատեհ չեն համարում նման միջոցառման անցկացումը: Այս հիշատակի միջոցառման նախաձեռնողները լրատվամիջոցներում հարցեր են բարձրացրել, մասնավորապես, թե ինչ է փոխվել այս տարի:
Որևէ պաշտոնական արձագանք այս պահի դրությամբ չկա: