Մատչելիության հղումներ

Չավուշօղուն «գորշ քայլերի» նշանն է ցույց տվել Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանատան առջև հավաքված հայերին


Ուրուգվայ - Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատասխանում է «գորշ քայլերի» նշանով, Մոնտեվիդեո, 23-ը ապրիլի, 2022թ․
Ուրուգվայ - Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին երկրի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն պատասխանում է «գորշ քայլերի» նշանով, Մոնտեվիդեո, 23-ը ապրիլի, 2022թ․

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի այցելությունը Ուրուգվայ անհետևանք չի ավարտել։

Մոնտեվիդեոյում Թուրքիայի դեսպանության առջև հավաքված հայերի բողոքներին Չավուշօղլուն պատասխանել է «գորշ քայլերի» նշանով։

Ուրուգվայի արտգործնախարարը Թուրքիայի դեսպանին կանչել է նախարարություն՝ այդ նշանի կապակցությամբ բացատրություններ տալու համար։ Հանդիպումը նախատեսված է երկուշաբթի օրը:

Ուրուգվայի հայկական կազմակերպությունները դատապարտեցին Չավուշօղլուի արածը։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Մոնտեվիդեո ապրիլի 23-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, հարուցել է հայ համայնքի դժգոհությունը։ Տեղի հայ համայնքը, նկատի ունենալով Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների անվտանգության աշխատակիցների կողմից տարբեր երկրներում կատարված վայրագությունները, խնդրել էր ներքին գործերի նախարարին ուժեղացնել Հայոց ցեղասպանությանը նվիրված ձեռնակների ապահովությունը։

Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է աշխարհում։

Ապրիլի 24-ին երկրի մայրաքաղաքի «Արմենիա» հրապարակում նախատեսված միջոցառմանը ելույթ է ունենալու Ուրուգվայի արտգործնախարարը, ապրիլի 26-ին խորհրդարանում՝ երկրի փոխնախագահը։ Նախատեսված են նաև կրոնական արարողություններ, քայլարշավ, ցույցեր և այլ միջոցառումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG