Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, այսօր խորհրդարանում հնչեցրած ելույթի ընթացքում կոչ է արել պաշտոնական Մոսկվային «մարդասիրաբար և կարեկցանքով» վերաբերվել Մարիուպոլում գերեվարված Միացյալ Թագավորության քաղաքացիներ Էյդեն Էյսլինին և Շոն Փիներին։
«Իմ ընտրատարածքից սերող Էյդեն Էյսլինը վերջին չորս տարիներին ծառայում էր Ուկրաինայի Զինված ուժերում։ Նախորդ շաբաթ Մարիուպոլում նա գերեվարվել է ռուսական բանակի կողմից։ Երեկ արդեն շրջանառության մեջ դրվեց քարոզչական նպատակներով արված մի տեսանյութ, որում պատկերված էր Էյսլինը՝ ձեռնաշղթաներով և ֆիզիկական բռնության հետքերով։ Դա Ժնևյան կոնվենցիայի աղաղակող խախտում է», - հայտարարում էր Մեծ Բրիտանիայի վարչապետը։