ՄԱԿ-ի փորձագետների փոխանցմամբ, ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 5 միլիոնը: Դա Եվրոպայում ամենազանգվածային միգրացիոն ճգնաժամն է Երկրորդ աշխարհամարտից հետո:
Փախստականների մեծամասնությունը՝ մոտ 3 միլիոն մարդ, ապաստանել է Լեհաստանում:
Ավելի քան 7 միլիոն մարդ ունի ներքին տեղահանվածների կարգավիճակ: Սեփական տներից և բնակարաններից դուրս է հանվել ուկրաինացի երեխաների երկու երրորդը: Այդ թվում են թե՛ երկրից հեռացած երեխաները և թե՛ ներքին տեղահանվածները:
Փետրվարի 24-ին սկսված պատերազմի ընթացքում Ռուսաստան են տեղափոխվել ավելի քան 400 հազար ուկրաինացիներ:
ՄԱԿ-ը հաղորդում է նաև, որ այս ընթացքում 870 հազար փախստականներ արդեն վերադարձել են Ուկրաինա: