Փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումից ի վեր Ուկրաինան լքել է ավելի քան հինգ միլիոն մարդ, այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։
Սա համարվում է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայի ամենաարագ աճող փախստականների ճգնաժամը։
Կառույցի տվյալներով՝ ավելի քան 2,7 միլիոն ուկրաինացի փախստական՝ 10-ից վեցը, ապաստանել են հարևան Լեհաստանում, 725 հազարը՝ Ռումինիայում։ Ուկրաինացի փախստականների 90 տոկոսը կանայք և երեխաներ են։
Մինչև պատերազմը Ուկրաինայում (առանց Ղրիմի և արևելյան շրջանների ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող շրջանների բնակչության) բնակվում էր 37 միլիոն մարդ: