Մատչելիության հղումներ

Պեսկով. Պուտինը երբեք սկզբունքորեն չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպումից


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երբևէ չի մերժել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու հնարավորությունը:

«Ուկրաինական կողմի հետ քննարկումներում մենք նշել ենք, որ նախագահը սկզբունքորեն չի հրաժարվել Զելենսկու հետ հանդիպելուց, բայց դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, ավելի ստույգ՝ ստորագրվելիք փաստաթղթի տեքստը», - ասել է Պեսկովը, նշելով, որ այդ առումով որևէ նորություն դեռ չկա:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Անկարան պատրաստ է նպաստել ռուս - ուկրաինական բանակցություններում առաջխաղաղում ապահովելուն:

Մինչդեռ, Պուտինը երկուշաբթի օրը հայտարարել է, թե «Կիևը հետ է կանգնել Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածություններից և դրանով բանակցային գործընթացը փակուղի է մտցրել»:

XS
SM
MD
LG