Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ «Վրաստանում երկրորդ ճակատ չի լինի»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Թբիլիսիում կայացած կառավարության նիստի ժամանակ, մեկնաբանելով Կիևից հնչող մի շարք հայտարարությունները, նշել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պայքարի երկրորդ ճակատ չի դառնա։

«Ուկրաինայում տեղի ունեցողը դժբախտություն է, ողբերգություն, պատերազմ։ Մենք, սակայն, պետք է պահպանենք խաղաղությունը, նպաստենք կայունության պահպանմանն ու զարգացմանը։ Վրաստանում որևէ երկրորդ ճակատ չի լինի։ Մենք դա թույլ չենք տա և կշարունակենք պաշտպանել մեր քաղաքացիներին ու մեր պետությունը», - հայտարարում էր Ղարիբաշվիլին։

Մարտի վերջին Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացելու կոչով հանդես էր եկել Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը։ Ողջունելով Ադրբեջանի կողմից Փառուխում ձեռնարկվող գործողությունները՝ Դանիլովը Մոլդովային և Վրաստանին ևս կոչ էր արել զբաղվել «սեփական տարածքները հետ բերելու գործով»։

«Դա մեզ հաստատ կօգներ, քանի որ կշեղեր ռուսների ուշադրությունը մեր քաղաքների և գյուղերի ոչնչացումից», - հավելել էր Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

XS
SM
MD
LG