«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Ջեյհուն Բայրամովի և Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցը:
«Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի, այդ թվում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման վերաբերյալ: Կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի հարաբերությունների բարելավման հնարավորությունները, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման հարցերը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳ մամլո հաղորդագրությունում:
Չավուշօղլուն և Բայրամովը խոսել են նաև Ուկրաինայի պատերազմի մասին, քննարկել են տարբեր հարթակներում թուրք-ադրբեջանական համագործակցության հնարավորությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը: Դրանից հետո Լավրովը հեռախոսով զրուցել է Բայրամովի հետ: