Մատչելիության հղումներ

Ռուսները շարունակում են հարվածներ հասցնել ուկրաինական թիրախներին


Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, արխիվ

«Ռուսական բանակը շարունակում է Ուկրաինայում ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնել ռազմական թիրախներին», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Ռուսները պնդում են, որ անցած գիշեր Խարկովի, Նիկոլաևի և Դոնբասի շրջաններում հրթիռներով ոչնչացրել են ուկրաինական բանակի վառելիքի չորս պահեստներ:

Կոնաշենկովի փոխանցմամբ, ոչնչացվել են նաև մի ամրացված մեքենայացված հետևակային վաշտ, տանկային դասակ և Ժիտոմիրի կայարանում մի գնացք, որը պետք է ռազմական տեխնիկա փոխադրեր ուկրաինական բանակի համար:

Նույն օրն, ըստ Կոնաշենկովի, ռուսական ռազմանավերից արձակված հրթիռներով ոչնչացվել են ուկրաինական ռազմական մի շարք այլ թիրախներ:

Ուկրաինայի նախագահի խորհրդական Օլեքսի Արեստովիչի փոխանցմամբ, այս օրերին առավել ծանր մարտերն ընթանում են Լուգանսկի մոտակայքում:

Նա ասել է, թե ռուսները վերսկսել են հարձակումը Մարիուպոլի ուղղությամբ, «սակայն ուկրաինացիները շարունակում են այնտեղ կատաղի դիմադրություն ցույց տալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG