Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ասել է, թե ստիպված են եղել հատուկ գործողություն իրականացնել բեռնատարների վարորդներին Ուկրաինայից վերադարձնելու համար։
«Բանն այնտեղ հասավ, որ այդ սրիկաները սկսեցին բռնել այնտեղ գտնվող մեր մարդանց, առաջին հերթին վարորդներին, կալանքի տակ վերցրեցին մեր մոտավորապես մեկուկես հազար վագունները, զավթել մեր ավտոմեքենաները և մոտավորապես մեր հարյուր տղաներին՝ այդ բեռնատարների վարորդներին, որոնք պատահաբար էին այնտեղ այդ պահին։ Ես զգուշացրել էի ուկրաինացիներին, որ մեզ ստիպելու եք այդ մարդկանց ազատելու գործողություն իրականացնել, և մենք հատուկ գործողություն իրականացրեցինք՝ ազատելով մեր բոլոր մարդկանց»,- Բելառուսի Անվտանգության խորհրդի նիստում այսօր ասել է Լուկաշենկոն, առանց մանրամասնելու, թե երբ, որտեղ և ինչպես։
Նա ասել է, որ մի քանի մարդ դեռ մնացել է այնտեղ ու եթե հարցը չլուծվի «մենք արդեն այլ կերպ կպատասխանենք»։