Մատչելիության հղումներ

Կիևը համաձայնության նոր նախագիծ է ներկայացրել, որտեղ ստամբուլյան պայմանավորվածություններից շեղում կա․ Լավրով


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ասել է, որ բանակցային խմբում Ուկրաինան ապրիլի 6-ին համաձայնության նոր նախագիծ է ներկայացրել, որտեղ, նրա խոսքերով՝ ակնհայտորեն նահանջ կա Ստամբուլում մարտի 29-ի հանդիպմանը ամրագրված կարևոր դրույթներից։

«Ընդ որում, փաստաթղթով ամրագրված, որտեղ կա ուկրաինական պատվիրակության ղեկավար Արախամիի ստորագրությունը»,- նշել է Լավրովը։

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` նա միաժամանակ ասել է, որ չնայած բոլոր սադրանքներին` ռուսական պատվիրակությունը շարունակում է բանակցային գործընթացը՝ առաջ մղելով համաձայնության իր նախագիծը, որտեղ հստակ և ամբողջական ծավալով ներկայացված են նախկին բոլոր առանցքային դիրքորոշումներն ու պահանջները։

XS
SM
MD
LG