Մատչելիության հղումներ

Պեսկով. «Աշխարհն Արևմուտքից ընդարձակ է, մենք կարող ենք գազ արտահանել ուրիշ երկրներ»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, արխիվ

Կրեմլի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե Ռուսաստանը երկար ժամանակ է գտնվում պատժամիջոցների տակ և արդեն հարմարվել է այդ վիճակին: Այդ մասին նա ասել է LCI ֆրանսիական հեռուստակայանի թղթակցին:

Հարցազրույցում նա խոսել է այն կորուստների մասին, որոնք Ռուսաստանը կարող է կրել, եթե արևմտյան երկրները հրաժարվեն Ռուսաստանում արդյունահանված բնական գազից:

«Կյանքը շարունակվում է` չնայած սանկցիաներին: Մենք կարող ենք գազ արտահանել ուրիշ երկրներ: Աշխարհն Արևմուտքից ընդարձակ է, գազի կարիք կա ամբողջ աշխարհում»,- ասել է Պեսկովը:

Նրա փոխանցմամբ, «նոր աշխարհակարգը, նոր ֆինանսական համակարգը հիմա կայացման փուլում են»:

«Դա մի բան է, որ անխուսափելիորեն պետք է տեղի ունենա»,- ասել է Կրեմլի խոսնակը:

XS
SM
MD
LG