Մատչելիության հղումներ

ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները հասել են «Մարիանյան իջվածքի մակարդակին»․ դեսպան Սալիվան


Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվան, արխիվ
Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվան, արխիվ

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հասել են Մարիանյան իջվածքի մակարդակին, հայտարարել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։

Reuters-ի հետ զրույցում Սալիվանը խոսել է դժվարություններից, որոնց ամերիկյան կողմը բախվում է Ռուսաստանում, այդ թվում՝ փետրվարի 24-ին Ուկրաինա Ռուսաստանի նեխուժումից հետո։

Դեսպանը շեշտել է, որ լուրջ է վերաբերվում դիվանագիտական հարաբերությունները խզելու՝ «ռուսական կառավարության ամենաբարձր մակարդակից» հնչող սպառնալիքներին, նշելով, որ «ռուսները հռետորական զեղումներ չեն անում»։

«Միացյալ Նահանգները չի ցանկանում փակել իր դեսպանատունը։ Նախագահ Բայդենը չի ցանկանում հետ կանչել ինձ որպես դեսպան։ Բայց դա միայն մեզնից չի կախված», - նշել է ամերիկացի դեսպանը։

XS
SM
MD
LG