Մատչելիության հղումներ

«Ազերիգազ»-ը Ստեփանակերտում «պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները»


Արցախ - «Արցախգազ»- ի շենքը Ստեփանակերտում, արխիվ
Արցախ - «Արցախգազ»- ի շենքը Ստեփանակերտում, արխիվ

Ադրբեջանական «Ազերիգազ» ընկերությունը հայտարարել է, թե իբր Ստեփանակերտում պլանավորում է վերակառուցել գազային ենթակառուցվածքները։ Ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Թեյմուր Ջաֆարովը լրագրողներին ասել է, որ «արդեն որոշակի աշխատանքներ են իրականացվել» Ստեփանակերտ տանող գազատարի վրա։

«Հաջորդ փուլերում ադրբեջանական պետությունը պլանավորում է ամբողջովին վերակառուցել այդ տարածքներում գազային ենթակառուցվածքները», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Ավելի վաղ պաշտոնական Ստեփանակերտը պնդել է, որ ադրբեջանական «Ազերիգազ»-ը որևէ առնչություն չի կարող ունենալ Արցախի գազամատակարարման հետ։

«Բնական գազը մուտք է գործում Արցախի Հանրապետության տարածք միայն մեկ գազատարի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության տարածքից, իսկ գազամատակարարող ընկերությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է (հանդիսանում է «Գազպրոմ» ՀԲԸ 100-տոկոսանոց դուստր ընկերություն): Նշված գազատարից բնական գազի ընդունումն ու բաշխումն իր բաժանորդներին իրականացնում է «Արցախգազ» ՓԲ ընկերությունը», - կիրակի օրը պարզաբանել էր «Արցախգազ» ընկերությունը։

XS
SM
MD
LG