Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 21-ով՝ հասնելով 422 հազար 540-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 55-ով և հասել 410 հազար 42-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 2 հազար 63 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 977 հազար 286-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 616-ի:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 2 հազար 205 մարդ։