Ֆրանսիան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի դիրքային առաջխաղացման կապակցությամբ և կոչ է անում բանակը վերադարձնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության օրվա դիրքերին:
Այդ մասին մարտի 25-ին երեկոյան հայտարարություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը:
«Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Փառուխ և Խրամորթ բնակավայրերի շրջանում տեղի ունեցած զինված միջադեպերի կապակցությամբ և Ադրբեջանի առաջ գնացած ստորաբաժանումներին կոչ է անում վերադառնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կրակի դադարեցման հայտարարության օրով զբաղեցրած դիրքեր»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունը: