Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսով զրուցելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այդ մասին նա ասել է արվեստի և մշակույթի բնագավառում նախագահական մրցանակները հանձնելու հանդիսավոր արարողության ընթացքում՝ հանդիպելով դափնեկիրներից Նատալիա Սացի անվան Մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեորգի Իսաակյանի հետ:
«Ես կունենամ հնարավորություն Երևանի մասին Ձեր ջերմ խոսքերը փոխանցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Կարծում եմ` դա հաճելի կլինի նրա համար»,- ասել է Պուտինը, նշելով, որ հեռախոսազրույցն այսօր տեղի կունենա: