Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ուկրաինայի բանակի Կալինովկայի վառելիքի պահեստը ոչնչացնելու մասին


Հրդեհ Կիևի մերձակայքում գտնվող Կալինովկայի պահեստներից մեկում, 8-ը մարտի, 2022թ․
Հրդեհ Կիևի մերձակայքում գտնվող Կալինովկայի պահեստներից մեկում, 8-ը մարտի, 2022թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե մարտանավերը ծովից արձակած «Կալիբր» տեսակի գերճշգրիտ հրթիռների հարվածով ոչնչացրել են Կիևից ոչ հեռու գտնվող Ուկրաինայի բանակի վառելիքի պահեստը:

«Մարտի 24-ին երեկոյան «Կալիբր» տեսակի ճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է Կիևի մոտակայքում գտնվող Կալինովկայի վառելիքի պահեստը», - ասել է գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա փոխանցմամբ, Ուկրաինայի տարածքի կենտրոնում տեղակայված բանակի ստորաբաժանումներն այդ պահեստից են վառելիք ստացել:

XS
SM
MD
LG