Այսօր վաղ առավոտյան Վրաստան են վերադարձվել Ուկրաինայում զոհված վրացի երկու կամավորների՝ Գիորգի Բերիաշվիլիի և Դավիդ Ռատիանիի մարմինները։ Ռուսական զորքերի դեմ պատերազմում նրանք զոհվել էին անցած շաբաթ։
Հարյուրավոր մարդիկ, այդ թվում` Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Թբիլիսիի օդանավակայանում սպասում էին օդանավի վայրէջքին։
Մարդիկ ծնկի էին իջնում, երբ նրանց էին մոտենում զոհվածներին տեղափոխող ավտոմեքենաները։
Ուկրաինա ներխուժած ռուսական ուժերի դեմ պատերազմում արդեն երեք վրացի կամավոր է զոհվել։
2014 թվականից ի վեր հարյուրավոր վրացի կամավորներ միացել են Ուկրաինայի զինված ուժերին, որը համարվում է արտասահմանցիների ամենամեծ գումարտակը։