Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի տվյալներով՝ Ուկրաինայում 780 խաղաղ բնակիչ է զոհվել


Ուկրաինայի պատերազմի սկզբից ի վեր առնվազն 780 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակը։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակը հաղորդում է, որ փետրվարի 24-ից մինչև մարտի 16-ը Ուկրաինայի սահմաններից դուրս է եկել 3 միլիոն 169 հազար 897 մարդ։ Ուկրաինացի փախստականների կեսից ավելին անցել են Լեհաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG