Մատչելիության հղումներ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ


Քննություն է տարվում՝ զինծառայող Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչական կոմիտեն մանրամասնում է, որ նախնական տվյալներով այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռազմիկի Ռուստամյանը հրաձգային գումարտակի հետնամասում, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակոցից կրծքավանդակի շրջանում ստացել է հրազենային մահացու վիրավորում:

Զինծառայողի մահվան մասին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Այսօր ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ երեկ մարտական դիրքերից մեկում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Լևոնի Սիրոյանի դին` ծնոտի շրջանում հրազենային վիրավորմամբ։ Այս դեպքով ևս տարվում է քննություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG