Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Իռլանդիան և Նորվեգիան Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու հայտ են ներկայացրել:
Այդ մասին հաղորդագրությունը տեղադրվել է ՄԱԿ-ում Բրիտանիայի ներկայացուցչության Twitter-ի էջում:
Ենթադրվում է, որ նիստը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մարտի 17-ին օրվա երկրորդ կեսին: Օրակարգում Ուկրաինայում հումանիտար ծանր ճգնաժամի հարցն է: