Ճապոնիան գրեթե 300 անուն ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ցուցակ է կազմել, որոնց արտահանումը Ռուսաստան և Բելառուս կարգելվի այս ուրբաթ օրվանից ՝ մարտի 18-ից։
Բացի այդ, Ճապոնիան ամբողջությամբ արգելում է ցանկացած գործարար հարաբերություն Ռուսաստանի և Բելառուսի մոտ հինգ տասնյակ ռազմական կազմակերպությունների և ձեռնարկությունների հետ։
Այս պատժամիջոցների մասին պաշտոնական Տոկիոն հայտարարել է Ուկրաինական պատերազմի սկզբից, իսկ այժմ հրապարակել է մանրամասներ էմբարգոյի և դրա ներդրման ժամկետների վերաբերյալ: