Մատչելիության հղումներ

Պայթյուններ Կիևում, Խարկովում․ ավերվել են շենքեր, տներ, կան զոհեր, վիրավորներ


Ուկրաինա - Ռմբահարումների հետևանքները Կիևում, մարտ, 2022թ․
Ուկրաինա - Ռմբահարումների հետևանքները Կիևում, մարտ, 2022թ․

«Ուկրաինա 24» ալիքը հայտնում է Կիևում երկու ուժգին պայթյունների մասին։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ուկրաինայի վրա հրթիռներ են արձակվել բելառուսական Մոզիրից։ Օդային տագնապ է հայտարարվել Կիևում և երկրի մի շարք այլ վայրերում:

Ուկրաինական լրատվական գործակալությունները հայտնում են, որ Կիևում պայթյունների հետևանքով մի 10 հարկանի բնակելի շենք է այրվել քաղաքի կենտրոնական Պոդոլսկի թաղամասում, 16 հարկանի մի շենք էլ՝ արևմտյան Սվյատոշինսկի թաղամասում, նաև վնասվել է երկհարկանի մի տուն։

Փրկարարների նախնական տեղեկություններով՝ այրված 16 հարկանի շենքում երկու մարդ է մահացել, 35 մարդ տարհանվել է, 10 հարկանի շենքում՝ մի մարդ վիրավորվել է, նա հոսպիտալացվել է։

Հրդեհը մարվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին։

Ուկրաինական լրատվամիջոցները, վկայակոչելով փրկարար ծառայությունը, հաղորդում են, որ Խարկովում գիշերվա ընթացքում արկերից մի քանի տներ և խանութներ են ավերվել ու հրկիզվել, իսկ վերջին 24 ժամվա ընթացքում փլատակներից դուրս են բերվել յոթ զոհվածների մարմիններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG