Մատչելիության հղումներ

Նավալնիի թիմն Իտալիայում հայտնաբերել է Սոլովյովին պատկանող ևս երկու տուն


Ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, արխիվ:
Ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովը, արխիվ:

Ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի թիմակիցները հետաքննության արդյունքում Իտալիայում հայտնաբերել են հեռուստալրագրող և նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության միանշանակ նվիրյալ Վլադիմիր Սոլովյովին պատկանող ևս երկու առանձնատուն:

Հետաքննության հեղինակների փոխանցմամբ, դղյակներից մեկը Սոլովյովինն է, մյուսը գրանցված է նրա մոր անունով:

«Սոլովյովի ընտանիքից ոչ ոք, այդ թվում` տարեց մայրը, չունի այնպիսի եկամուտ, որը թույլ կտա ոչ թե գնել, այլ նույնիսկ սպասարկել այդ գույքը: Մայրը դարձել է տան սեփականատեր բացառապես որդու փողով, ուստի այդ գույքը նույնպես պետք է առգրավվի»,- ասվում է հեղինակների հրապարակած փաստաթղթում:

Եվրոպական միությունը պատժամիջոցներ է սահմանել Սոլովյովի նկատմամբ: La Repubblica պարբերականը մարտի 4-ին հաղորդել է, որ Իտալիայի իշխանություններն արգելանք են դրել Կոմոյի կղզում Սոլովյովի անունով գրանցված երկու առանձնատների վրա:

Հետաքննության հեղինակները դիմել են Իտալիայյում սանկցիոն քաղաքականությունը վերահսկող կառույց՝ ֆինանսական անվտանգության կոմիտե` կոչ անելով առգրավել Սոլովյովի նոր հայտնաբերված գույքը:

Բացի այդ, նրանք կոչ են անում չեղարկել Իտալիայում Սոլովյովի ազգականների վիզաները և բնակության իրավունքը, քանի որ այդ ազգականները կարող են ծախսերը հոգալ միայն հեուստալրագրողի ֆինանսական միջոցներով:

Վլադիմիր Սոլովյովն առայժմ չի մեկնաբանել Նավալնիի թիմի հետաքննողների նոր հրապարակումը:

XS
SM
MD
LG