Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները վաղը կքննարկեն միջուկային պայմանագրի և Ուկրաինայի հարցերը


Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոկսվա, 6 հոկտեմբերի, 2021թ.
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլահիանը և Սերգեյ Լավրովը, արխիվ, Մոկսվա, 6 հոկտեմբերի, 2021թ.

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը վաղը պաշտոնական այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք, որտեղ բանակցելու է իր պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության մամլո վարչությունը հայտնել է, որ նախարարները կանդրադառնան Իրանի միջուկային պայմանագրի վերականգնման շուրջ Վիեննայում ընթացող բանակցություններին, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամին:

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ ռուս-իրանական հարաբերությունները կշարունակեն զարգանալ «չնայած Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին»:

«Մենք մտադիր ենք հետագայում ևս ընդարձակել Իրանի հետ փոխշահավետ կապերը հանուն տարածաշրջանային կայունության և միջազգային անվտանգության: Ցանկանում ենք բոլոր ուղղություններում ամրապնդել ռուս-իրանական փոխգործության դրական միտումները: Արևմուտքի թշնամական քայլերը և մեր երկրի նկատմամբ սահմանված ապօրինի պատժամիջոցները չեն կարող խոչընդոտել Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր բազմակողմ համագործակցության ամբողջ համալիրի առաջանցիկ հզորացումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:

Ենթադրվում է, որ Սերգեյ Լավրովը և Հոսեյն Ամիր Աբլոդալիանը կանդրադառնան տարածաշրջանային հրատապ թեմաներին, մասնավորապես, Կասպից ծովի շրջանում ստոեղծված իրավիճակին, Աֆղանստանում, Անդրկովկասում, Պարսից ծոցում, Եմենում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG