Անվտանգության խորհրդի քարտուղարն այսօր Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցչին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։
Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման կարևորությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո:
Անդրադարձ է եղել նաև հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, այս համատեքստում շեշտվել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկի անհրաժեշտությունը:
Կլաարը Հայաստանում է երկօրյա այցով։ Արցախում անվտանգային խնդիրները նա այսօր քննարկել է նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։