Մատչելիության հղումներ

Հայտնի ռեփեր Ֆեյսը լքել է Ռուսաստանը


Ռուսաստանցի հայտնի ռեփեր Ֆեյսը (Իվան Դրեմին) լքել է Ռուսաստանը։ Ինստագրամում նրա գրառման համաձայն՝ որոշել է այլևս չվերադառնալ Ռուսաստան, երբեք համերգներ չտալ այդ երկրում։

«Ինձ և իմ հարազատներին վտարել են, վտարել են սեփական տներից, սեփական հողից, վտարել է ձեր պետությունը, որն այս վարկյանից ես վերջնականապես հրաժարվում եմ համարել իմը: Վտարել է մեր ժողովուրդը, որը բացարձակ … {թքած ունի} ամեն ինչի վրա, քանի դեռ կարագով բուտերբրոդի համար փողը հերիքում է»,- գրել է 24-ամյա երաժիշտը։

Ռեփերը դատապարտել է պատերազմը Ուկրաինայում․ «Տեսներ բոլորիդ իմ ապուպապը, որն ամբողջ պատերազմն անցել է մինչև Բեռլին ու պարգևատրվել Սուվորովի շքանշանով։ Եթե նա իմանար, որ 75 տարի անց դուք հպարտությամբ հորինելու էիք սեփական սվատիկան և ձեզ համարելու էիք Եվրոպայի ազատագրող` վաղ առավոտյան դավաճանաբար հարձակվելով եղբայրական երկրի վրա, որը մեր երկրից 28,5 անգամ փոքր է տարածքով, ապա նա կգերադասեր ինքնասպան լինել, քան շարունակել կռվել ձեզ համար»,- հայտարարել է հանրահայտ ռեփերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG