Մատչելիության հղումներ

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները


Միացյալ Նահանգների նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի առաջնորդի հետ։ Ըստ թուրքական աղբյուրների, զրույցը շարունակվել է մոտ 45 րոպե, որի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմն ու թուրք-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:

Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ըստ Թուրքիայի նախագահական նստավայրի, ընդգծել է Անկարայի հաշտարար դերը ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման հարցում: Խոսելով այսօր Անթալիայում կայացած Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ բանակցությունների մասին, Էրդողանը այդ հանդիպման կայացումն անգամ դիվանագիտական հաղթանակ է համարել:

Թուրքիայի նախագահը նաև պահանջել է Վաշինգտոնից չեղարկել ամերիկյան պատժամիջոցները Թուրքիայի ռազմական ոլորտի նկատմամբ։ «Վաղուց եկել է ժամանակը, որ Միացյալ Նահանգները վերացնի բոլոր, անարդարացի պատժամիջոցները, որ սահմանել էր մեր հանդեպ», - ըստ թուրքական կողմի, ասել է Էրդողանը նախագահ Բայդենին։ Անկարան, մասնավորապես, ակնկալում է, որ Վաշինգտոնը 40 նոր ինքնաթիռ կմատակարարի, և կարճ ժամանակում կբավարարի թուրքական հայտը՝ F-16 ինքնաթիռների արդիականացման վերաբերյալ :

Նահանգները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, երբ Անկարան, հակառակ գնալով դաշնակիցներին, S-400 զենիթահրթիռային համակարգեր էր գնել Ռուսաստանից։

Սպիտակ տունը, անդրադառնալով զրույցին, հաղորդել է, թե նախագահ Բայդենը բարձր է գնահատել Թուրքիայի ջանքերը ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծման ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG