Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն Անթալիայում հանդիպումներ է ունեցել Լավրովի և Կուլեբայի հետ


Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումներից, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլյութ Չավուշօղլուի հանդիպումներից, արխիվ

Այսօր Անթալիայում Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից առաջ Մևլյութ Չավուշօղլուն առանձին հանդիպումներ է ունեցել Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի հետ: Այս մասին թուրք նախարարը հայտնել է իր թվիթերյան էջում:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ավելի քան երկու շաբաթ շարունակվող պատերազմի պայմաններում սա կլինի այս մակարդակով կողմերի առաջին հանդիպումը, որի տեղի կունենա Թուրքիայի միջնորդությամբ:

Ավելի վաղ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս էր հայտնել, թե այս բանակցություններն արդյունք կտան, և դուռ կբացվի կրակի դադարեցման ու խաղաղության վերականգնման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG